Ափեափ լցված կարոտիս ծովն ալիքվում է սրտիս մեջ ու արցունք դառնում աչքերիս մեջ, ուր դու չկաս վաղուց: Չգիտեմ` ինչով լցնեմ դատարկությունն աչքերիս: Չկաս......ու ամեն ինչ սուտ է ու անիրական:
Երկար երազած իմ Սեր,որ եկար ու տեր դարձար սրտիս, մտքիս, էությանս: Դու ինձ փնտրում էիր այնտեղ, ուր ես չկայի, ես էլ քեզ գտա այնտեղ, ուր դու չկայիր, ու եղավ այն, ինչ պիտի լիներ: Իսկ իմ երազն այնքան անուշ էր,որ չուզեցի հավատալ, որ...սխալ եմ երազել: Ուզում էի մոտենաս ու տաք ափերովդ փակես աչքերս,որ երազեի աներազելին, բայց նման պատրանքի համար ուշացել էի: Այն ինչ մի հատ է, կորցնել չի կարելի. ես պետք է պահպանեի քեզ, բայց չհասկացա, թե չկարողացա: Դու ինձ թևեր տվեցիր, որ թռչեմ, բայց փոխարենը ոտքերս կոտրեցիր. հոգնել եմ, ուզում եմ ցած իջնել: Էլ ճախրել չեմ ուզում, քայլել եմ ուզում` թեկուզ մանրիկ, բայց վստահ քայլերով:
Գիտես թե ինչ է նշանակում սեփական սիրտը շղթայել, երազները սանձել, հոգին կարկատել....
Անզուսպ արևը սենյակս է խուժել, իսկ ես վախենում եմ գլոիխս բարձրացնել:

No comments:
Post a Comment