Այսօր նայիր աչքերիս մեջ, հիմա նայիր…որ վերջին անգամ ձուլվեմ աչքերիդ…
Թող րոպեական լուսանկարի նման այս ակնթարթը դրոշմվի ուղեղումս, քանզի “հետո”-ն արդեն ուշ կլինի ինձ համար, հետո ես ուրիշ կլինեմ: Բայց դու հետո էլ նույնը կլինես, հետո էլ այսօրվա նման արհամարհական կլինես իմ գոյության ու զգացմունքների հանդեպ: Քեզ կողքիս տեսնելու ներկայիս ցնորքն հետո անվերադարձ կանցնի: Հետո անձայն կանցնեմ կողքովդ` բոլորովին անծանոթի պես:
Դու էլ կլռես, քանզի նույնիսկ հիմա չես խոսում, երբ այնքան տենչում եմ ձայնիդ գոնե մի նոտա լսել…
“Հետո”-ն իր ճակատագրական ռետինով կջնջի “այսօր”-ը իր ողջ բովանդակությամբ…
Այսօր նայիր աչքերիս մեջ, հիմա նայիր…..
.jpg)
No comments:
Post a Comment