2012/03/29

Բայց…դու եկար



           Ոչինչ պետք չէ ասել, թող որ գիշերային այս լռության մեջ զգամ շունչդ….եկել ես ու կարծես ոչինչ էլ չկա ասելու. Կարոտն սպանել է բոլոր խոսքերն ու..հիմա դու եկել ես….վերջապես. անհավատ իրականություն, որի մասին մտածելն անգամ խաբկանք էր թվում, բայց…դու եկար....եկար բուժելու տարիների ընթացքում խոցված իմ հոգին..եկել ես լռությամբ…ինչու? Չէ որ դու չկայիր, ամեն ինչ ջնջվում էր` դառնալով անցյալ, բայց դու եկար, որ անցյալին նորից շունչ տաս ու ներկաս լցնես քեզանով: Խոստովանում եմ` բաժանումն դժվար էր, անխուսափելի կարոտ կար, որն ներսումս ստեղծել էր քո կերպարն ու ստիպում ապրել վերջին հույսով…..դու այդպես էլ չլքեցիր իմ “Ես”-ին, դու փակեցիր քեզ իմ սրտում և ես հիմա շնորհակալ եմ քեզ քո համառության համար և քո……….լռության:

No comments:

Post a Comment